Ադրբեջանի Արտաքին գործերի նախարարությունը թուրքական NTV հեռուստաընկերության լրագրող Ռամինա Աբդուլաեւին Ադրբեջանական
հավատարմագրումից: Այս մասին հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ մամլո քարտուղար Էլհան Պոլուխովը:
Ադրբեջանի ԱԳՆ-ն սեպտեմբերի 25-ին Ադրբեջանում Թուրքիայի դեսպանությանը նոտա է հղել` NTV հեռուստաընկերության լրագրողի Լեռնային Ղարաբաղ կատարած այցի կապակցությամբ: Լրագրողը հավատարմագիր էր ստացել ԼՂՀ ԱԳՆ կողմից: Այս մասին գրում է Trend News-ը:
Սեպտեմբերի սկզբին թուրք լրագրողները եղել են ԼՂՀ-ում, որտեղ հանդիպել են ԼՂՀ արտգործնախարար Գեորգի Պետրոսյանին: Ստեփանակերտ լրագրողները ժամանել
էին Երեւանից, որտեղ ստացել էին մուտքի վիզաներ ՀՀ-ում ԼՂՀ մշտական ներկայացուցչությունից:
Բաքվի ԶԼՄները օրերս տարածել էին տեղեկատվություն այն մասին, որ Թուրքիայի արտգործնախարարությունը «դատապարտւոմ է լրագրողների այցը Ղարաբաղ»:





