AM
30 Սեպտեմբեր 2009 - 17:23 AMT

Հայ-թուրքական Արձանագրությունները կստորագրվեն նախքան ֆուտբոլային հանդիպումը

Հայ-թուրքական Արձանագրությունները կստորագրվեն նախքան Հայաստանի եւ Թուրքիայի հավաքականների միջեւ ֆուտբոլային հանդիպումը: Այդ մասին մամլո ասուլիսին հայտնել է Թուրքիայի արտգործնախարար Ահմետ Դավութօղլուն: Նրա խոսքով, անհրաժեշտ է գնահատել ողջ գործընթացը, որպեսզի սահմանի բացման մասին որոշում ընդունվի:

ԱԱ-2010 շրջանակներում Թուրքիայի եւ Հայաստանի հավաքականների միջեւ նախընտրական հանդիպումը կկայանա հոկտեմբերի 14-ին Բուրսայում` Աթաթուրքի անվան մարզադաշտում: Ենթադրվում է, որ հանդիպմանը կժամանի Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: