Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպել է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարգավորող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Յուրի Մերզլյակովին (Ռուսաստան), Բեռնար Ֆասիեին (Ֆրանսիա) եւ Ռոբերտ Բրադկեին (ԱՄՆ): Հանդիպմանը ներկա են գտնվել նաեւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը եւ Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:
Կողմերը քննարկել են բանակցային գործընթացի ներկա վիճակը, ինչպես նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման հնարավորությունը Քիշնեւում` ԱՊՀ գագաթնաժողովին: Այս մասին հաղորդում է երկրի ղեկավարի մամլո ծառայությունը:





