Սեպտեմբերի 30-ին Լաքենի թագավորական ամրոցում Հայաստանի դեսպան Ավետ Ադոնցը իր հավատարմագրերը հանձնեց Բելգիայի թագավոր Ալբերտ Երկրորդին: Հավատարմագրերի հանձնման արարողությանըհաջորդած զրույցի ժամանակ Բելգիայի թագավորը շնորհավորեց դեսպան Ադոնցին նշանակման կապակցությամբ եւ հույս հայտնեց, որ դեսպանը պաշտոնավարման ընթացքում իր նպաստը կբերի հայ-բելգիական հարաբերությունների խորացմանն ու զարգացմանը:
Զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում տեղի ունեցած վերջին զարգացումներին: Թագավոր Ալբերտ Երկրորդի խնդրանքով` դեսպան Ադոնցը ներկայացրեց արցախյան հիմնախնդրի կարգավորման բանակցությունների ներկա փուլը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:





