Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին Թուրքիայի եւ Հայաստանի հավաքականների միջեւ ֆուտբոլային հանդիպման պաշտոնական հրավեր է ուղարկել: Այդ մասին Թուրքիայի նախագահը հայտնել է «Էսենբոգա» օդանավակայանում` նախքան Նախիջեւան մեկնելը:
«Ես առանց նախապայմանների մեկնեցի Հայաստան: Ֆուտբոլը ջենտլմենների խաղ է: Հուսով եմ` Հայաստանի նախագահը նույնպիսի մոտեցում կցուցաբերի եւ կժամանի: Իհարկե, ես պաշտոնական հրավեր եմ ուղարկել: Եւ եթե այն ընդունվի, մենք Հայաստանի նախագահին լավագույն կերպով կընդունենք»,- ասել է Գյուլը, հաղորդում է CNNturk-ը:





