Թուրքիան կպաշտպանի Ադրբեջանի շահերը Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման եւ սահմանի բացման շուրջ բանակցություններում: Այդ մասին Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թաիփ Էրդողանը հայտարարել է ժողովրդին ուղղված իր հեռուստաելույթում:
Անդրադառնալով Արձանագրություններին` Էրդողանը նշել է, որ դրանք խնդիրների լուծում են ազդարարում: «Մենք կշարունակենք մեր բանակցությունները` լուծելու համար երկու երկրների միջեւ առկա խնդիրները եւ կբարձրացնենք այդ հարաբերությունները բարիդրացիական հարաբերությունների մակարդակի»,-ասել է Էրդողանը, հաղորդում է Anatolian News Agensy-ն:





