Ռուսաստանը սակարկության չի գնա, որով նախատեսում է Մոսկվայի կողմից Կիպրոսի ճանաչումը` Անկարայի կողմից Աբխազիայի եւ Հարավային Օսիայի անկախության ճանաչման փոխարեն: Այս մասին Սուխումում հայտնել է ՌԴ Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:
«Ռուսաստանը երբեք ոչ ոքի չի համոզել ճանաչել Աբխազիան ու Հարավայի Օսիան` ոչ ոքի ձեռքերը չի ոլորել: Մենք հակված չենք դու ինձ` ես քեզ տրամաբանական փոխանակումներին: Դա բոլորովին տարբեր պատմություններ են: Պատմական, բարոյական, մարդկային տեսակետներից դա տարբեր իրավիճակներ են: Սակարկությունը այստեղ անտեղին է», – ընդգծել է սերգեյ Լավրովը, հաղորդում է «Ինտերֆաքսը»:





