AM
3 Հոկտեմբեր 2009 - 10:41 AMT

Հայ-թուրքական Արձանագրությունների վերաբերյալ պաշտոնական հայտարարությունը կստորագրվի հոկտեմբերի 5-ին

Հայ-թուրքական Արձանագրությունների վերաբերյալ պաշտոնական հայտարարությունը կստորագրվի հոկտեմբերի 5-ին: Այդ մասին հաղորդում է Anatolian News Agency-ն` վկայակոչելով թուրք պաշտոնական անձանց: Նրանց խոսքով, հայտարարության ստորագրումը կկայանա Բեռնում: Ավելի վաղ հաղորդվում էր, որ Արձանագրությունների ստորագրումը կկայանա հոկտեմբերի 10-ին: Սպասվում է, որ փաստաթղթերը կստորագրեն Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳՆ ղեկավարներ Էդվարդ Նալբանդյանն ու Ահմետ Դավութօղլուն:

Ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցին է հաղորդել ՀՀ ԱԳՆ մամլո քարտուղար Տիգրան Բալայանը, «հայկական կողմը ժամանակին կհայտնի Արձանագրությունների ստորագրման ամսաթիվը»: