AM
5 Հոկտեմբեր 2009 - 07:06 AMT

Կալիֆորնիայում շուրջ 12 հազար հայեր են հավաքվել` բողոքելով Արձանագրությունների ստորագրման դեմ

Կալիֆորնիայում շուրջ 12 հազար հայեր են հավաքվել Bverely Hilton հյուրանոցի առջեւ` բողոքելով Արձանագրությունների ստորագրման դեմ: Ակցիան տեղի է ունեցել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի համահայկական ուղեւորության շրջանակներում Լոս Անջելես կատարելիք այցի շեմին: Ակցիան կազմակերպվել է «Ոչ արձանագրություններին» քարոզարշավի շրջանակներում, գրում է asbarez.com-ը:

Ցուցարարները սպասում էին, որ Հայաստանը դուրս կգա իրենց մոտ, սակայն Սերժ Սարգսյանը հանդիպեց համայնքի ներկայացուցիչների հետ եւ ցուցարարների մոտ դուրս չեկավ: