AM
5 Հոկտեմբեր 2009 - 07:18 AMT

Նյու Յորքում բողոքի փոքր ցույց է տեղի ունեցել

ԱՄՆ Արեւելյան ափի հայ համայնքի ներկայացուցիչները հավաքվել են New York Palace հյուրանոցի առջեւ` բողոքելով Հայ-թուրքական արձանագրությունների ստորագրամն դեմ: Ակցիան անցնում էր այն ժամանակ, երբ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում էր ամերիկահայ համայնքի ներկայացուցիչների հետ` քննարկելու համար Արձանագրությունները: Ցուցարարները կրում էին պաստառներ, որտեղ կոչ էր արվում Թուրքիային ճանաչել Հայոց ցեղասպանությունը եւ չստորագրել Արձանագրությունները, գրում է asbarez.com-ը: