ՀՀ նախագահի հանդիպումը հայ համայնքի ներկայացուցիչների հետ շատ կարեւոր նշանակություն ունեցավ: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ-ի Հայ Առաքելական եկեղեցու արեւելյան թեմի առաջնորդ Օսկար Թաթոսյանը, մեկնաբանելով Լոս Անջելեսում կայացած ՀՀ նախագահի հանդիպումը հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Նրա խոսքերով, Սերժ Սարգսյանը լսել է համայնքի ներկայացուցիչների կարծիքները եւ կիսել է նրանց մտավախությունները:
«Իմ կարծիքով, հայ-թուրքական արձանագրությունների վերաբերյալ անհանգստությունը չափազանցված է», – ասել է Թաթոսյանը, եւ ավելացրել է` Արձանագրությունները կարդալուց առաջ մարդիկ պետք է մոռանան իրենց հույզերը:
«Սփյուռքի մեծամասնությունը լռում է: Դա խոսում է այն մասին, որ նրանք սատարում են Սերժ Սարգսյանի նախաձեռնությունը», – նշել է Թորոսյանը, նշելով, որ Սփյուռքը պետք է բացահայտորեն աջակցի ՀՀ իշխանություններին:





