AM
6 Հոկտեմբեր 2009 - 08:14 AMT

Մոսկվայում քննարկել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը

Հոկտեմբերի 5-ին Մոսկվայում տեղի է ունեցել ՌԴ փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինի եւ ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարության տեղակալ Յուրի Զուբկովի հանդիպումը ԵՄ Գլխավոր քարտուղարության քաղաքական բաժնի տնօրեն Հելգա Շմիդի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ղարաբաղյան հակամարտության հարցը:

Նաեւ կարծքիներ են փոխանակվել Հարավային Կովկասում իրավիճակի վերաբերյալ, հաղորդում է ՌԴ ԱԳՆ մամլո ծառայությունը: