AM
6 Հոկտեմբեր 2009 - 12:37 AMT

Բեյրութում Հայաստանի նախագահին բողոքի ցույցով կդիմավորեն

Համահայկական ուղեւորության շրջանակներում Հայաստանի նախագահա Սերժ Սարգսյանն այսօր ժամանելու է Բեյրութ, որտեղ հանդիպում կունենա Լիբանանի ու Մերձավոր Արեւելքի հայկական համայնքների ներկայացուցիչների հետ: Ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցին է հաղորդել Բեյրութի «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր Շահան Կանդահարյանը, հայկական երեք ավանդական կուսակցությունների ներկայացուցիչները նստացույց կանցկացնեն այն հյուրանոցի դիմաց, որտեղ կայանալու է նախագահի հանդիպումը: «Մենք հուսով ենք, որ հանդիպման ընթացքում մեզ կհաջողվի արտահայտել սեփական կարծիքը եւ ներկայացնել մեր դիրքորոշումը Հայաստանի նախագահին»,- ասել է Շահան Կանդահարյանը: Ինչպես հաղորդել է թերթի գլխավոր խմբագիրը, Բեյրութում նախագահի հանդիպումը տեղի կունենա երեւանյան ժամանակով 7:30-ին: