Հոկտեմբերի 7-ին Հայաստանի ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանը աշխատանքային այցով կմեկնի Փարիզ, որտեղ կմասնակցի ՅՈՒՆԵՍԿՈ-ի 35-րդ գլխավոր կոնֆերանսին եւ ԱՊՀ արտգործնախարարների խորհրդի նիստին: Այցի ընթացքում նախատեսված է Էդվարդ Նալբանդյանի եւ Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավար Բեռնար
Կուշների հանդիպումը:
Փարիզում նաեւ կկայանա Հայաստանի եւ Ֆրանսիայի միջեւ դիվանագիտական անձնագիր ունեցող անձանց մուտքի արտոնագրերը փոխադարձաբար վերացնելու մասին համաձայնագրի ստորագրման արարողությունը:
Նույն օրը Հայաստանի ԱԳՆ ղեկավարը կմեկնի Քիշնեւ, որտեղ հոկտեմբերի 8-ին կմասնակցի ԱՊՀ արտգործնախարարների խորհրդի նիստին, ինչից հետո Նալբանդյանը հայկական պատվիրակության կազմում` ՀՀ նախագահի հետ միասին, կմասնակցի ԱՊՀ նախագահների նիստին:





