AM
7 Հոկտեմբեր 2009 - 17:05 AMT

Բելգիայի Հրեաների ասոցիացիայի անդամը առաջարկել է պատժել Հայոց ցեղասպանությունը մերժելու համար

Բելգիայի Հրեաների ասոցիացիայի ներկայացուցիչ (CCLJ) Նիկոլաս Զոմերշտայնը, հանդես գալով «Ժխտողականությունը եւ ժողովրդավարությունը Եվրոպայում» Եվրախորհրդարանի խորհրդաժողովի ընթացքում առաջարկել է դիտարկել հայերի զանգվածային կոտորածը նույնկերպ, ինչպեսՀոլոքոստը եւ դրա ժխտման համար պատիժ սահմանել: «Դա ճիշտ կլինի», – հայտարարել է նա, ավելացնելով, որ բոլորովին անիմաստ է մրցել, թե որ ժողովրդի ցեղասպանությունը ավելի սարսափելի էր:

«Ժխտումը` ցեղասպանության վերջին գործողությունն է: Նույնիսկ եթե հերքում են ոչ դրա իրագործողները: Ժխտողների նպատակն է ներկայացնել զոհերին, որպես խաբեբաների, կամ հանցագործների», – հայտարարել է Սորբոնի համալսարանի պրոֆեսոր Իվ Թերնոն, որը մասնագիտանում է ցեղասպանությունների պատմության ոլորտում:

Խորհրդաժողովի մասնակիցները նշեցին նաեւ, որ ցեղասպանությունների խնդիրը` դա ոչ միայն դրանց իրագործողներն են, այլ նաեւ համաշխարհային հանրության լռությունը: