Արեւելյան Հայաստանի Պաշտպանության խորհուրդը նամակ է հղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, որտեղ կոչ է արել Սերժ Սարգսյանին բացառել Արձանագրություններից նույնիսկ նախապայմանների ակնարկները:«Հանուն Ար-մտյան Հայաստանի` Բիթլիսի, Վանի, Էրզրումի – Տրապիզոնի տարագիր հայ ժողովրդի ժառանգների, որի գլխավոր լիազոր ներկայացուցիչն ենք, կոչ ենք անում Ձեզ, որ Թուրքիայի հետ ստորագրվելիք արձանագրության ժամանակ, ԱՆՊԱՅՄԱՆ գրավոր արտահայտությամբ – համաձայն միջազգային օրենքների, բացառեք գոյություն Existing բառը` Confirmingexisting border նախադասության մեջ: Դա Ձեր իրավունքն է միջազգային բոլոր իրավական օրենքների համաձայն:
Վստահ ենք, որ Միացյալ Նահանգների կառավարությունը պետք է համաձայն լինի Ձեզ հետ, որովհետ- existing բառը ինքնին նախապայման է – նախագահ Օբաման արդեն Ձեզ անձամբ հայտնել է, որ ինքը համաձայն չի որ-է նախապայմանի:
Պարոն նախագահ, կրկին կոչ ենք անում Ձեզ, որ Ձեր ստորագրության ժամանակ խնայեցեք/հարգեք, պաշտպանեք/ իրավունքը Բիթլիսի, Վանի, Էրզրումի – Տրապիզոնի հայ ժողովրդի, որ համաձայն միջազգային իրավական օրենքների, կարողանանք մենք` Ար-մտյան Հայաստանի Պաշտպանության Խորհուրդը, որպես լիազոր ներկայացուցչական մարմին, կարողանանք ապագայում պահանջել մեր սեփական – իրավական հողատարածքները», – ասվում է ՀՀ նախագահին ուղղված նամակում:





