AM
8 Հոկտեմբեր 2009 - 14:16 AMT

ԱՊՀ երկրների նախագահների համար վալսը կկատարի ԱՊՀ երկրների Երիտասարդական սիմֆոնիկ նվագախումբը

Հոկտեմբերի 10-ին, Մոլդովայի մայրաքաղաքում 2009 թ-ի հյուրախաղերի շրջանակում կկայանա ԱՊՀ երկրների Երիտասարդական սիմֆոնիկ նվագախումբի եզրափակիչ համերգը: 106 երաժիշտներ 11 ԱՊՀ երկրներից եւ Վրաստանից, հայտնի դաշնակահար Դենիս Մացուեվի հետ միասին ելույթ կունենան Քիշինեւվում` ԱՊՀ երկրների նախագահների գագաթնաժողովին: Նվագախմբի ղեկավարն է Սվետլանովի անվան Ռուսաստանի Պետական նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Մարկ Գորնշտեյնը:

ԱՊՀ երկրների Երիտասարդական սիմֆոնիկ նվագախումբը կազմավորվել է 2007 թ-ին` Մարդասիրական համագործակցության խորհրդի հովհանի ներքո եւ ԱՊՀ-ի աջակցությամբ:

Ինչպես հաղորդում է ԱՊՀ-ի մարդասիրական համագործակցության միջպետական հիմնադրամի մամլո ծառայությունը, 2009 թ-ի հյուրախաղերի շրջանակներում նվագախմբի բոլոր ելույթները անցան անշլագով: Ավելի քան 3 հազար երաժշտասերներ Օդեսսայից, Կիեւից, Մինսկից, Մոսկվայից, Երեւանից կարողացան վայելել նվագախմբի կատարումները` Չայկովսկի, Բիզե, Գրեշվին: