AM
9 Հոկտեմբեր 2009 - 07:43 AMT

ԵԱՀԿ ՄԽ. Նախագահների բանակցությունները կառուցողական էին

Հոկտեմբերի 8-ին ՔիշինեւումԱՄՆդեսպանիկեցավայրումկայացելեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ հայ-ադրբեջանական բարձր մակարդակի բանակցությունները:

ՀՀ ՆախագահՍերժ Սարգսյանիեւ Ադրբեջանի ՆախագահԻլհամԱլիեւի հանդիպումը մեկնարկել է ընդլայնված ձեւաչափով` երկու երկրների արտգործնախարարներ Էդուարդ Նալբանդյանի եւ Էլմար Մամեդյարովի, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Յուրի Մերզլյակովի (ՌԴ), Բեռնար Ֆասիեի (Ֆրանսիա), Ռոբերտ Բրադկեի (ԱՄՆ) եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի մասնակցությամբ: Այնուհետեւ նախագահներ Սարգսյանն ու Ալիեւը զրույցը շարունակել են դեմ առ դեմ, որից հետո նրանց կրկին միացել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները եւ երկու երկրների արտգործնախարարները:

Երեք ժամտեւածզրույցիընթացքում կողմերըկառուցողական տրամադրվածություն են ցուցաբերել` շարունակելու հակամարտության խաղաղկարգավորմանշուրջբանակցությունները:
Հանդիպման ավարտինհամանախագահներըլրագրողների հետճեպազրույցում հայտնել են, որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները շարունակել են այն հարցերի քննարկումը, որոնց շուրջ դեռեւս չկա փոխըմբռնում:
Համանախագահներն ասել են, որ բանակցություններըշարունակվում են միջազգային իրավունքի եւ հիմնարար փաստաթղթերի բոլոր` ինքնորոշման իրավունքի, ուժի կիրառման բացառման եւ ԵԱՀԿ արտգործնախարարների Հելսինկյան եզրափակիչ ակտի մեջ ամրագրված հայտնի սկզբունքների շրջանակում: Նրանք նաեւ նշել են, որ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացը որեւէ կերպ չի առնչվում հայ-թուրքական երկխոսությանը, եւ դրանք տարբեր տրամաբանությամբ առանձին գործընթացներ են, հաղորդում է ՀՀ նախագահի մամլո ծառայությունը: