AM
9 Հոկտեմբեր 2009 - 09:06 AMT

Շվեյցարիայի ԱԳՆ. Արձանագրությունները կստորագրվեն հոկտեմբերի 10-ին

Հայաստանի ու Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորման վերաբերյալ արձանագրությունները կստորագրվեն հոկտեմբերի 10-ին: Այդ մասին հայտարարել է Շվեյցարիայի ԱԳՆ-ն:

«Եթե վերջին պահին ինչ-որ փոփոխություններ չառաջանան ծրագրում, արձանագրությունները կստորագրվեն Ցյուրիխի համալսարանում: Արձանագրությունները կստորագրեն Թուրքիայի ու Հայաստանի ԱԳՆ ղեկավարներ Ահմեդ Դավուդօղլուն ու Էդվարդ Նալբանդյանը»,-գրում է «Հյուրիեթը»: