Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիեւի հանդիպման ավարտին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Յուրի Մերզլյակովը (Ռուսաստան), Բերնար Ֆասիեն (Ֆրանսիա) եւ Ռոբերտ Բրադտկեն (ԱՄՆ) հանդես են եկել հայտարարությամբ, որտեղ նշվել է երկու երկրների նախագահների բանակցություններում առկա դրական դինամիկան: «Սա նախագահների հինգերորդ հանդիպումն է վերջին 10 ամսում, որի ժամանակ հստակեցվել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքները: Բանակցությունները կառուցողական էին, ներառյալ քննարկումներն, ինչպես ընդլայնված ձեւաչափով, այնպես էլ նախագահների առանձնազրույցը, ներառյալ համանախագահների առաջարկությունները: Նախագահները հանձնարարել են միջնորդներին առաջարկություններ նախապատրաստել քննարկման արդյունքներով եւ ներկայացնել հաջորդ հանդիպմանը»,-ասվում է ԵԱՀԿ ՄԽ հայտարարության մեջ:





