AM
9 Հոկտեմբեր 2009 - 13:06 AMT

Քիշնեւում անցնում է Սարգսյան-Ալիեւ-Մեդվեդեւ հանդիպումը

Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները Քիշնեւում եռակողմ բանակցություններ են սկսել ԱՊՀ գագաթաժողովի դաշտում: Ռդ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի խոսքով, բանակցությունների առանցքային թեման ղարաբաղյան կարգավորումն է:

«Առաջընթացը հետեւողականորեն է ընթանում, եւ ամեն հանդիպմանը զուգընթաց դիրքորոշումների մերձեցում է տեղի ունենում: Մենք արձանագրում ենք դա»,- լրագրողներին է հայտնել Լավրովը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները հինգշաբթի երեկոյան Քիշնեւում երկկողմ հանդիպում են անցկացրել: