AM
12 Հոկտեմբեր 2009 - 11:05 AMT

Ռիչարդ Կիրակոսյան. Թուրքիայի խորհրդարանը փորձում է ձգձգել Արձանագրությունների վավերացումը մինչ հաջորդ տարի

Թուրքիայի խորհրդարանը փորձում է ձգձգել Արձանագրությունների վավերացումը մինչ հաջորդ տարի: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը: Նրա խոսքերով, ՀՀ խորհրդարանը պետք է գործի այնպես, ինչպես դա կանի Թուրքիայի խորհրդարանը: «Եթե թուրքական կողմը որոշի մեզ պահանջներ ներկայացնել կամ ձգձգել Արձանագրությունների վավերացումը, մենք պետք է անենք նույնը` այսինքն խաղանք խաղի նրանց կանոններով»,-գտնում է հայ փորձագետը:

Նա նաեւ նշել է, որ Արձանագրություններում նշված չեն պատժամիջոցներ այն դեպքի համար, եթե կողմերից մեկը խախտի համաձայնագրի կանոնները: «Եթե սահմանը երկրների միջեւ բացվի, ոչինչ չի խանգարում Թուրքիային կրկին փակել այն եւ հանդես գալ նոր պահանջներով»,-ասել է Ռ.Կիրակոսյանը: