«Ես չգիտեմ, թե ում հետ է Ադրբեջանի նախագահը համաձայնեցրել ԼՂՀ-ի մերձակա տարածքները հանձնելու մասին, քանի, որ մենք նրա հետ երբեք չենք քննարկել այդ հարցը», – հայտարարել է լրագրողներին հոկտեմբերի 12-ին, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Նրա խոսքերով, Ադրբեջանի նախագահի հետ նրանք քննարկել են միայն ԼՂՀ-ի միջանկյալ եւ վերջնական կարգավիճակի վերաբերյալ հարցը: Նա նաեւ ավելացրել է, որ, եթե Ալիեւը դժգոհ է դրանից, «ապա ես ոչնչով չեմ կարող օգնել նրան»:
Ավելի վաղ Ադրբեջանի նախագահը հայտարարել է, որ վերջին 5-6 տարիներում համաձայնեցված էին շատ կարեւոր հարցեր: «Առաջին հերթին այն, որ հայկական ուժերը պետք է անվերապահորեն դուրս բերվեն գրավյալ տարածքներից, որոնք գտնվում են Լեռնային Ղարաբաղի մերձակա տարածքներում», – ասել է նա:





