AM
12 Հոկտեմբեր 2009 - 16:18 AMT

Թուրքիայի Ազգային անվտանգության խորհուրդը կքննարկի երկրի արտաքին քաղաքական առաջնությունները

Հոկտեմբերի 20-ին Անկարայում տեղի կունենա Թուրքիայի Ազգային անվտանգության խորհրդի նիստը: Նիստը տեղի կունենա Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի նախագահությամբ: Ենթադրվում է, որ նիստի մասնակիցները կքննարկեն երկրի արտաքին ու ներքին քաղաքական իրադրությունը, հաղորդում է Anatolian News Agency-ն: