AM
13 Հոկտեմբեր 2009 - 15:56 AMT

Էրդողանը կոչ է անում չքաղաքականացնել Թուրքիա-Հայաստան խաղը

Հոկտեմբերի 13-ին Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թաիփ Էրդողանը կոչ է արել չքաղաքականացնել Թուրքիայի ու Հայաստանի ազգային հավաքականների խաղը: «Հայաստանի նախագահը եւ Հայաստանի ֆուտբոլի հավաքականը կտեսնեն թուրքական հյուրընկալությունը: Ես վստահ եմ, որ մեր ֆուտբոլասերները, ինչպես Բուրսայում, այնպես էլ երկրի մյուս շրջաններում հարգալից կպահեն իրենց: Գտնում եմ, որ ողջ Թուրքիան եւ Բուրսիայի բնակիչները չպտեք է քաղաքականացնեն այս խաղը եւ դրա միջոցով ջանան ինչ-որ բանի հասնել»,-մեջբերում է Էրդողանին «Ռոյթերսը»:

Նշենք, որ Բուրսայում ձեռնարկվել են անվտանգության աննախադեպ միջոցներ` խուսափելու համար միջադեպերից ինչպես Հայաստան-Թուրքիա խաղի ժամանակ, այնպես էլ դրանից հետո: