AM
14 Հոկտեմբեր 2009 - 12:21 AMT

Բուրսայում Սերժ Սարգսյանն ու Աբդուլլահ Գյուլը առանձնազրույց կանցկացնեն

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը կայացրել էԹուրքիաայցելելու որոշում: Երկրիղեկավարը Թուրքիայինախագահի հրավերով այսօրկեսօրին կմեկնի Բուրսա` ԹուրքիայիեւՀայաստանի ֆուտբոլի ազգայինհավաքականների միջեւ կայանալիքհանդիպումը Աբդուլլահ Գյուլի հետմիասին դիտելու նպատակով: Նախագահ Սարգսյանի հետ Թուրքիա կմեկնեն նաեւ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, փոխարտգործնախարարներ Արման Կիրակոսյանը եւ Շավարշ Քոչարյանը, նախագահի աշխատակազմի եւ Արտաքին գործերի նախարարության բարձրաստիճան այլ պետական ծառայողներ: Նախագահ Սարգսյանին ուղեկցում են նաեւ մի քանի տասնյակ հայ լրագրողներ:

Բուրսայում նախագահՍերժ Սարգսյանընախկայցելի մերազգայինհավաքականի ֆուտբոլիստներին` քաջալերելունրանցհանդիպումից առաջ: ՆախագահՍարգսյանըԲուրսայում առանձնազրույցկունենաԹուրքիայի նախագահի հետ: Կլինի նաեւ հանդիպում ընդլայնված կազմով: Բուրսայում Թուրքիայի նախագահի անունից նախագահ Սարգսյանի պատվին կտրվի ճաշ եւ կկազմակերպվի ընդունելություն: Նախագահ Սարգսյանի ղեկավարած պատվիրակությունը ֆուտբոլային խաղից հետո կվերադառնա Երեւան:

Սանախագահ Սերժ Սարգսյանի առաջին այցն է Թուրքիա, իսկ ընդհանրապես, անկախությունից ի վեր Հայաստանի Հանրապետության նախագահի մակարդակով չորրորդ այցելությունն է Թուրքիա, հաղորդում է Հայաստանի նախագահի մամլո ծառայությունը: