Հայաստանի ու Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորումը ենթադրող Արձանագրությունների ստորագրումը Ռուսաստանի եւ ԱՄՆ գործողությունների համակարգման լավ օրինակ էր: Այդ մասին ԱՄՆ Պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ հանդիպմանը հայտնել է Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը:
«Մենք մասնակցեցինք թուրքական ու հայկական կողմերի միջեւ փոխըմբռնման հասնելու բարդ գործին Արձանագրությունների ստորագրմամբ եւ դիվանագիտական հարաբերությունների վերսկսմամբ: Բայց դա հաջողվեց ի կատար ածել»,- նշել է Մեդվեդեւը, հաղորդում է «Վեստի»-ն:





