Վիլյամ եւ Մերի Վիլյամսբուրգի քոլեջի (Վիրջինիա) պատվավոր պրոֆեսոր, համահիմնադիր եւ ցեղասպանություն ուսումնասիրող Գիտնականների միջազգային ասոցիացիայի (IAGS) նախկին նախագահ Ռոջեր Սմիթը Վաշինգտոնի Հայոց ցեղասպանության թանգարանին (AGMA), իր գրադարանից նվիրել է գրքեր Հայոց ցեղասպանության մասին:
«Ես երկար տարիներ զբաղվել եմ Հայոց ցեղասպանության ուսումնասիրություններով եւ ուսուցանել եմ գիտնականների նոր սերունդ: Ես փոխանցեցի իմ գրադարանը Հայոց ցեղասպանության թանգարանին, որպեսզի լրացնվեն Հայոց ցեղասպանությանը վերաբերվող նյութերը, որոնք կօգնեն գիտնականներին եւ քաղաքական գործիչներին իմանալ ավելին այդ հանցագործության մասին», – ասել է պրոֆեսորը:
Իր հերթին Հայոց ցեղասպանության ամերիկյան թանգարանի կառուցման հոգաբարձուների կոմիտեի նախագահ Վան Գրիգորյանը նշել է, որ այդ նվիրատվությունը կլրացնի թանգարանում գոյություն ունեցող XX դարի առաջին ցեղասպանության մասին ռեսուրսները:





