AM
14 Հոկտեմբեր 2009 - 15:38 AMT

Հայաստանը պատրաստ է շարունակել իր խաղաղապահական առաքելությունը Կոսովոյում

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերինախարար Էդվարդ Նալբանդյանը մասնակցել է Երեւան-Պրիշտինա հեռուստակամուրջին: Իր ողջույնի խոսքում նա բարձր է գնահատել արդեն բարի ավանդույթդարձած այդմիջոցառումը: «Այս հեռուստակամուրջի օգնությամբԿոսովոյում տեղակայված մերխաղաղապահներըհնարավորություն են ստանումանմիջականորենշփվել մերձավորների հետ»,- նշել է ՀՀ ԱԳՆ ղեկավարը: Նալբանդյանը շնորհակալություն է հայտնել կազմակերպման գործում աջակցություն ցուցաբերած երկրներին` Միացյալ Նահանգներին եւ Հունաստանին:

Նալբանդյանի խոսքով, Հայաստանի Հանրապետության նախագահը բազմիցսնշել է, որ Հայաստանըպատրաստէմիջազգային հանրության հետհամատեղշարունակել խաղաղապահության պատվավոր առաքելությունը` իր ներդրումն ունենալով միջազգային անվտանգության ապահովման գործում: «Դրա վառ ապացույցը հանդիսացավ 2008 թվականի հունիսին Կոսովոյում տեղակայված մեր խաղաղապահների քանակի կրկնապատկումը, որոնք մինչ օրս շարունակում են պատասխանատվությամբ իրականացնել այս առաքելությունը: Եսցանկանում եմ հավաստիացնել մերխաղաղապահներին, որ երկիրը բարձրէգնահատումձեր ծառայությունը: Մենք բոլորս հպարտանում ենք մեր խաղաղպահներով, որոնց առաքելության իրականացումը միտված է ինչպես միջազգային խաղաղության ամրապնդմանը, այնպես էլ` Հայաստանի հեղինակության բարձրացմանը»,- ընդգծել է արտգործնախարարը: