AM
14 Հոկտեմբեր 2009 - 16:44 AMT

Բուրսայում ընդլայնված ձեւաչափով ընթանում է Հայաստանի եւ Թուրքիայի նախագահների հանդիպումը

Ներկա պահին Բուրսայում` «Almira» հյուրանոցում, ընդլայնված ձեւաչափով ընթանում է Հայաստանի եւ Թուրքիայի նախագահների հանդիպումը: Ինչպես հաղորդում է PanARMENIAN.Net-ի թղթակիցը Բուրսայից, հանդիպմանը ներկա են ՀՀ եւ Թուրքիայի ԱԳՆ ղեկավարներ Էդվարդ Նալբանդյանն ու Ահմետ Դավութօղլուն:

Հյուրանոցի շենքի դիմաց բողոքի ոչ մի ցույց տեղի չի ունեցել, ընդհակառակը, ՀՀ նախագահին ծափահարություններով են դիմավորել: Քաղաքում անվտանգության բարձր միջոցներ են ձեռնարկվել:

Հանդիպումից հետո Թուրքիայի նախագահը Հայաստանի նախագահի պատվին ճաշ կտա, որից հետո կկազմակերպի ընդունելություն: Խաղից հետո Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը կվերադառնա Երեւան: