AM
14 Հոկտեմբեր 2009 - 18:52 AMT

Բուրսայում քարեր են նետել հայ լրագրողների ավտոբուսի վրա

Բուրսայում Աթաթուրքի անվան մարզադաշտի մոտ, որտեղ տեղի է ունենալու Հայաստանի ու Թուրքիայի ազգային հավաքականների միջեւ ֆուտբոլային խաղը, քարեր են նետել հայ լրագրողների ավտոբուսի վրա: Ինչպես հաղորդում է PanARMENIAN.Net-ի թղթակից Դավիթ Հակոբյանը Բուրսայից, ոստիկանությունը չի կարողանում կարգի հրավիրել մարզադաշտի առջեւ հավաքված ամբոխին: Ամենուր երեւում են Ադրբեջանի դրոշները: