AM
16 Հոկտեմբեր 2009 - 10:43 AMT

Գորան Լենմարկերի տարածաշրջան կատարելիք այցի ժամկետները դեռեւս անորոշ են

Լեռնային Ղարաբաղի եւ Վրաստանի գծով ԵԱՀԿ Խորհրդարանական Վեհաժողովի հատուկ ներկայացուցիչ Գորան Լենմարկերի տարածաշրջան կատարելիք այցի ժամկետները դեռեւս անորոշ են: Այդ մասին PanARMENIAN.Net-ն են հաղորդել ԵԱՀԿ երեւանյան ներկայացուցչությունում:

Հնարավոր է, որ այցը կայանա հաջորդ ամսում: Նախօրեին տված հարցազրույցում Լենմարկերը հայտարարել է, որ մտադիր է տարածաշրջան այցելել նոյեմբերին: