Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդն (CCAF) օժտել է Եվրոպայի Խորհրդի իրավական հարցերի վարչության փորձագետ Ֆիլիպ Քալֆայանին ջավախահայ գործիչ, «Միասնական Ջավախք» ժողովրդավարական միություն» քաղաքական շարժման առաջնորդ Վահագն Չախալյանի գործով բողոքարկման դատավարությանը Թբիլիսիում դիտորդի կարգավիճակով ներկա լինելու լիազորություններով:
«Լսումների թարգմանությունը հայերերն ոչ լիարժեք է եւ անորակ, ինչն էր հնարավորություն չի տալիս մեղադրյալին ու նրա հայ փաստաբանին լիարժեք մասնակցություն ունենալ բանավեճին: Բանավեճի արդարությունը խախտվել է բացահայտ եւ կոպիտ կերպով, ինչը Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի խախտում է:
Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը կասկածելի է համարում վրացական իշխանությունների դրդապատճառները, որոնք բացահայտ կերպով խախտում են Վահագն Չախալյանի արդար դատավարության իրավունքը եւ սեփական միջազգային պարտավորությունները:
CCAF-ը կոչ է անում Վրաստանի իշխանություններին դադարեցնել անարդար դատը եւ վերականգնել Վահագն Չախալյանի իրավունքները, չեղյալ հայտարարել հակասահմանադրական արգելքը, որով չի թույլատրվում օտարերկրյա փաստաբաններին պաշտպանել Վրաստանի քաղաքացուն, հարգել միջազգային պարտավորություններից բխող Վրաստանի իրավական պարտավորությունները, այդ թվում նաեւ ՄԱԿ-ի Քաղաքացիական ու քաղաքական իրավունքների մասին միջազգային պակտը եւ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան»,-ասվում է SSAF հայտարարության մեջ:





