AM
17 Հոկտեմբեր 2009 - 11:20 AMT

Թել – Ավիվում Թուրքիայի դեսպանատան մոտ բողոքի ակցիա անցկացվեց Հայոց ցեղասպանության ճանաչման պահանջով

Հոկտեմբերի 16-ին «Իմ Տիրցու» («Եթե ցանկանաք») շարժումը բողոքի ակցիա է անցկացրել Թել – Ավիվում Թուրքիայի դեսպանատան առաջ

Շարժման ակտիվիստները կազմակերպել են ֆոտոների ցուցահանդես, որը պատմում է Հայոց ցեղասպանության մասին եւ կոչ արեց Թուրքիայի կառավարությանը ճանաչել Օսմանյան Կայսրությունում Հայերի հոլոքոստի փաստը:

«Իմ Տիրցու» շարժումը ստեղծվել է իսրայելական ուսանողների կողմից Լիբանանյան երկրորդ պատերազմից հետո: Նրա կազմակերպիչները նպատակ ունեն ապրապնդել եւ թարմացնել սիոնիստական արժեքները իսրայելական հասարակությունում: Այս մասին հաղորդում է Newsru.co.il