Ֆրանսիական Le Figaro թերթը հրատարակել է էներգետիկ միջանցքների քարտեզը, որն անցնում է Թուրքիայով: Այն կազմել է ԿՀՎ-ն` ԱՄՆ էներգետիկայի նախարարության հետ համատեղ: Ինչպես հայտնել է PanARMENIAN.Net-ին ֆրանսիական անկախ լրագրող Ժան Էկիյանը` քարտեզում տրվել են Հայաստանի
սահմանները` համաձայն Սեւրի պայմանագրի:
Սեւրի պայմանագրի համաձայն, որը կնքվել է 1920թ-ի օգոստոսի 10-ին Անտանտի պետությունների եւ Օսմանյան Կայսրության միջեւ, հայ – թուրքական սահմանը անցկացվել է Վան, Բիթլիս, Էրզրում եւ Տրապիզոն վիլայեթներով` հնարավորություն տալով Հայաստանին ելք ունենալ դեպի Սեւ ծով Բաթումի նավահանգստի միջոցով:
Սակայն Օսմանյան Կայսրությունը չվավերացրեց պայմանագիրը. որն անվավեր ճանաչվեց 1923թ-ին Լոզանում կնքված պայմանագրից հետո: Ըստ այդ պայմանագրի սահմանները գծված են ներկայիս վիճակում:





