Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել է, որ Եվրոպա բնական գազի արտահանման թուրքական պայմաններն անընդունելի են, այդ իսկ պատճառով Բաքուն մտադիր է փնտրել գազի փոխադրման այլընտրանքային ուղիներ: Որպես հնարավոր ուղիներ Ադրբեջանի նախագահն անվանեց Ռուսաստանը եւ Իրանը:
Ալիեւվի խոսքերով, գազային մատակարարումների այլընտրանքային ճանապարհների որոնումը տարվում է Անկարայի հետ փոխադրման հարցերի անճշտության պատճառով, որի կողմից առաջարդված պայմանները նա անընդունելի է համարում: «Մենք հետեւողական ենք մեր ազգային շահերի նկատմամբ եւ այդ շահերը հիմնված են միջազգային փորձի վրա եւ’ գներով, եւ’ սակագներով», – ասաց Իլհամ Ալիեւը: Այս մասին հաղորդում է Deutsche Welle-ը:





