AM
20 Հոկտեմբեր 2009 - 06:58 AMT

Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահները քննարկեցին տարածաշրջանային խնդիրները

Հեռախոսազրույցի ընթացքում Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահներ Աբդուլլահ Գյուլը եւ Դմիտրի Մեդվեդեւը, քննարկեցին կայունության խնդիրները Կովկասում եւ տարածաշրջանում: Թուրք նախագահի խոսքերով, Ռուսաստանը որոշիչ գործոն է տարածաշրջանում: Իր հերթին, Դմիտրի Մեդվեդեւը ընդգծել է, որ Մոսկվան կշարունակի գործադրել ամեն ջանք, որպեսզի տարածաշրջանում խաղաղություն հաստատվի: Նախագահները նաեւ քննարկեցին էներգետիկայի ոլորտում գործակցության մասին, հաղորդում է Anatolian agency-ն: