Հոկտեմբերի 20-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական եւ եվրասիական հարցերով տեղակալի օգնական Թինա Քայդենուին: Ողջունելով հյուրին` նախարարՆալբանդյանըշնորհավորեց նրան պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ եւ հույս հայտնեց, որ Քայդենուի դիվանագիտական ծառայության տարիներին կուտակած մեծ փորձը եւ հմտությունը օգտակար կլինեն երկկողմ հարաբերությունների զարգացման գործում:
Հանդիպման ընթացքումզրուցակիցներըքննարկեցին երկկողմհարաբերությունների զարգացման հեռանկարները: Նախարար Նալբանդյանն ասաց, որ Հայաստանը կարեւորում է Միացյալ Նահանգների հետ բազմաբովանդակ հարաբերությունների խորացումը եւ բարեկամական գործընկերության եւ համագործակցության ամրապնդումը:
Զրուցակիցները մտքերփոխանակեցինհայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանգործընթացի շուրջ: Այդենթատեքստում Էդվարդ Նալբանդյանը շնորհակալություն հայտնեց Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների հաստատման գործընթացին ԱՄՆ աջակցության եւ այդ ուղղությամբ ձեռնարկված ջանքերի համար: Կողմերն անդրադարձանարցախյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանբանակցությունների վերջին զարգացումներին, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:





