Եվրամիությունը որոշում է ընդունել 2010թ. Թուրքիային հատկացվելիք ֆինանսական օգնությունն ավելացնել մինչեւ 653.7 միլիոն եվրո: 2009թ. Թուրքիային հատկացվել էր 566.4 միլիոն եվրո: Եվրահանձնաժողովը օգնություն է հատկացնում երկրին` որպես պոտենցիալ թեկնածու «Նախնական մուտքի համար օգնության մեխանիզմներ» ծրագրի շրջանակներում:
Եվրահանձնաժողովը որոշում է ընդունել նաեւ Թուրքիային 781.9 միլիոն եվրո հատկացնել 2011թ., 899.5 միլիոն` 2012թ. եւ 935.5 միլիոին` 2013թ.: Ֆինանսական օգնությունն ուղղավելու է ինստիտուցիոնալ կառույցների բարեփոխմանը, սահմանամերձ համագործակցությանն ու տարածաշրջանային զարգացմանը, հաղորդում է Anatolian News Agency-ն:





