AM
21 Հոկտեմբեր 2009 - 14:19 AMT

Radio France International-ը «Շաբաթվա եվրոպացի» է ընտրել ՀՀ նախագահին

Քառասունչորս միլիոն լսարան ունեցող եւ տասնինը լեզվով հեռարձակվող Ֆրանսիական միջազգային ռադիոն` Radio France International-ի «Շաբաթվա եվրոպացին» խորագրի հերոսն է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: RFI-ն բնորոշել է Սերժ Սարգսյանին` որպես Հայաստանի ամենահզոր անհատներից մեկը, ով օժտված է բազմաթիվ կարողություններով, բայց իր նախաձեռնություններում մշտապես առաջնորդվում է իրատեսությամբ:

Ֆրանսիական ռադիոն հատուկ հաղորդումէհեռարձակել Հայաստանի նախագահի պրոֆեսիոնալ հատկանիշների եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման նրա նախաձեռնության մասին` անվանելով Սերժ Սարգսյանին հետխորհրդային շրջանի պրագմատիկ քաղաքական գործիչ:

Խորագրի նախորդ հերոսն էր ճանաչվել բրիտանական պահպանողական կուսակցության ղեկավար Դեվիդ Քեմերոնը: Խորագրի հերոսներ են եղել Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին եւ տարբեր երկների բարձրաստիճան պաշտոնյաներ, հասարակական, պետական եւ մշակութային գործիչներ: