AM
22 Հոկտեմբեր 2009 - 11:01 AMT

Ոստիկանությունը Բաքվում ցրել է ՂԱԿ-ի ակտիվիստների հանրահավաքը

Ղարաբաղի ազատագրման կազմակերպության` ՂԱԿ-ի, ակտիվիստները փորձել են բողոքի ցույց անցկացնել Hyatt Regency հյուրանոցի առջեւ, որտեղ անցնում է ՍԾՏՀ երկրների Նախարարների խորհրդի նիստը: Ակցիան անց էր կացվում որպես բողոքի նշան Ադրբեջան հայկական պատվիրակության այցելության դեմ: Հանրահավաքը ցրել են Ադրբեջանի իրավապահ մարմինները:

Մինչդեռ, Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավուդօղլուն ուշացել էր նիստից եւ անպատասխան թողեց Ադրբեջանի ԶԼՄ-ների ներկայացուցիչների հարցերը, հաղորդում է BAKILILAR.AZ-ը: