Ղարաբաղյան հակամարտության ԵԱՀԿ ՄԽ-ի համանախագահներ Յուրի Մերզլյակովը (Ռուսաստան), Բերնար Ֆասյեն (Փարիզ) եւ Ռոբերտ Բրադտկեն (ԱՄՆ), հոկտեմբերի 25-27-ը կմեկնեն Լյուքսեմբուրգ, որտեղ տեղի կունենա Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի եւ Էլմար Մամեդյարովի հետ հանդիպումը: Նոյեմբերին ԵԱՀԿ ՄԽ-ի համանախագահները նախատեսում են այցելել Երեւանը եւ Բաքուն: Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ քննարկումները տեղի կունենան 2009 թ-ի դեկտեմբերին, հաղորդում է ԵԱՀԿ-ի պաշտոնական կայքը:
Հոկտեմբերի 22-23-ը ԵԱՀԿ ՄԽ-ի համանախագահները մասնակցեցին միջոցառմանը, որը նվիրված էր ԵԱՀԿ-ի միջնորդական գործունեությանը, որը կազմակերպված էր ԵԱՀԿ-ի Հակամարտությունների կանխարգելման կենտրոնի կողմից` Վիեննայում: Կոնֆերանսից հետո ԵԱՀԿ ՄԽ-ի համանախագահները ճեպազրույց անցկացրեցին, որտեղ տեղի ունեցավ մի շարք անհատական հանդիպումներ ԵԱՀԿ-ում նախագահող հունական պատվիրակության ղեկավար Մարիա Մարինակիի, ԵԱՀԿ-ի գլխավոր քարտուղար Մարկ Պերեն դե Բրիշամբոյի, Հայաստանի, Ադրբեջանի եւ Շվեյցարիայի դեսպանների նաեւ Թուրքիայի ԱԳ նախարարի տեղակալ Ունալ Չեվիկոզի հետ:





