AM
24 Հոկտեմբեր 2009 - 11:58 AMT

ԱՄՆ փոխնախագահը հավանություն է տվել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին

ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը հավանություն է տվել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման շուրջ Հայաստանի ու Թուրքիայի նախաձեռնությանը, ինչպես նաեւ հույս հայտնել, որ մոտ ժամականերս առաջընթաց կարձանագրվի նաեւ ղարաբաղյան հակամարտության լուծման գործընթացում:

«Հարավային Կովկասում մարդիկ սկսում են հասկանալ, որ իրենց սեփական շահն այժմ կայանում է համագործակցության ընդլայնման մեջ: Այդ շահը բխում է ոչ թե սիրուց եւ կապվածությունից, այլ անհրաժեշտությունից»,- ասել է Ջոզեֆ Բայդենը, հաղորդում է Ազատություն ռադիոկայանը: