AM
26 Հոկտեմբեր 2009 - 15:49 AMT

Գագիկ Մինասյան. Թուրքիայի խորհրդարանն անպայման կվավերացնի Արձանագրությունները

«Հայկական պատվիրակությունը Սալոնիկում Սեւծովյան տնտեսական համագործակցության հանձնաժողովի նիստի շրջանակներում հանդիպումներ է ունեցել ինչպես Թուրքիայի ընդդիմության, այնպես էլ իշխանությունների հետ»,-Երեւանում կայացած մամլո ասուլիսում հաղորդել է Հայաստանի Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության պատգամավոր Գագիկ Մինասյանը:

ՀՀԿ խմբակցության անդամը նշել է, որ, ըստ թուրք պատգամավորների, նրանք ճնշող մեծամասնություն ունեն խորհրդարանում, իսկ Արձանագրություներն անպայման կվավերացվեն, քանի որ պաշտոնական Անկարան ղեկավարվում է «զրոյական խնդիրներ հարեւանների հետ» քաղաքականությամբ:

Այդ հանդիպմանը Մինասյանը հաստատել է Հայաստանի ղեկավարության դիրքորոշումն Արձանագրությունների վավերացման հարցում` հայտարարելով, որ Հայաստանը կսպասի թուրքական կողմի վավերացմանը եւ հետո կսկսի այդ գործընթացը:

ՀՀԿ խմբակցության պատգամավորը նաեւ պատմել է ադրբեջանցի պատգամավորների արձագանքի մասին Հայ-թուրքական արձանագրությունների կապակցությամբ, որոնք մտավախություն են հայտնել, որ Հայաստանը, այդ փաստաթղթերի վավերացումից հետո, առավել կոշտ դիրքորոշում կորդեգրի ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում: «Իր փաստարկներն ադրբեջանական կողմը հիմնավորել է նրանով, որ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների Քիշնեւում կայացած վերջին հանդիպման ժամանակ, Սերժ Սարգսյանը բանակցել է կոշտ դիրքերից: