ԼՂՀ նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը Մոնրեալում հանդիպել է ՀԱԵ Կանադայի թեմի առաջնորդ, արքեպիսկոպոս Խաժակ Հակոբյանի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործունեությունն, ուղղված այն ծրագրերին, որոնք կոչված են զարգացնելու Հայաստանի ու Արցախի եբթակառուցվածքները, ինչպես նաեւ իրականացնելու ծրագրեր առողջապահության, կրթության եւ սոցիալական ոլորտներում, հաղորդում է թեմի մամլո ծառայությունը:
Արկադի Ղուկասյանը ԼՂՀ նախագահն է եղել 1997-2007թթ., այժմ ՀՀ ԱԳՆ դեսպանն է հատուկ հանձնարարությունների գծով:





