AM
27 Հոկտեմբեր 2009 - 16:43 AMT

Բրիտանացի եպիսկոպոսը տուգանքի է դատապարտվել Հոլոքոստը հերքելու համար

Հոկտեմբերի 26-ին գերմանական Ռեգենսբուրգ քաղաքի վարչական դատարանը վճիռ կայացրեց ուլտրապահպանողական «Սուրբ Պիոս X-ի եղբայրության» անդամ Ռիչարդ Ուիլյամսոնին միջէթնիկական խտրականություն բորբոքելու համար: Հոլոքոստի ժխտմամբ հայտնի բրիտանացի եպիսկոպոսը դատապարտվել է 12 հազար եվրոյի չափով տուգանք վճարել:

Ինչպես հայտնել է Ուլիյամսոնի գերմանացի փաստաբան Մատտիաս Լոսմանը, միանգամայն հնարավոր է, որ իր պաշտպանյալը կփորձի բողոքարկել դատարանի որոշումը: Դրա համար, գերմանական օրենքներով, նա երկու շաբաթ ժամկետ ունի: Այդ դեպքում Ռեգենսբուրգ քաղաքի վարչական դատարանում դատական գործընթաց կսկսվի, հաղորդում է Deutsche Welle-ը: