AM
28 Հոկտեմբեր 2009 - 13:37 AMT

Թուրքիան Հայաստանի հաշվով գաղտնի ծրագիր չունի

Թուրքիան անկեղծորեն ցանկանում է կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ: Այդ մասին Անկարայում կայացած մամլո ասուլիսում հայտնել է Թուրքիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Բուրակ Օզուգերգինը: Նրա խոսքով, Անկարան նպատակ է հետապնդում ոչ միայն կարգավորել հայ-թուրքական հարաբերությունները, այլեւ հող նախապատրաստել Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման համար: Ինչպես նշել է Թուրքիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը, եթե բոլոր կողմերի միջեւ համաձայնություն չլինի, ապա Կովկասում խաղաղություն եւ կայունություն չի լինի:

«Մենք հուսով ենք, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը զուգընթաց հայկական կողմը կհանսգտանա ու կտեսնի, որ Թուրքիան գաղտնի ծրագիր չունի: Հուսով եմ, որ դա կօգնի Հայաստանին դրական դիրքորոշում զբաղեցնել Ադրբեջանի հետ խնդիրների լուծման գործում»,- ասել է Բուրակ Օզուգերգինը: