AM
28 Հոկտեմբեր 2009 - 17:20 AMT

Կիպրոսի հայերը հայ-թուրքական Արձանագրությունների դեմ են

Հայկական ավանդական կուսակցությունները` ՀՅ Դաշնակցությունը, Ռամկավար-Ազատական եւ Սոցիալ-Դեմոկրատական Հնչակյան կուսակցությունները Կիպրոսի հայկական համայնքի հետ միասին Նիկոսիայում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրությունների դեմ բողոքի ցույց են կազմակերպել: Երեք կուսակցությունների ներկայացուցիչներն ընդգծել են, որ իրենք վճռական են «Հայ Դատի» հարցում` միջազգային հանրության կողմից Հայոց ցեղասպանության լիարժեք եւ պաշտոնական ճանաչման հասնելու համար, գրում է Azad Or թերթը: