Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գծով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Բեռնար Ֆասիեն (Ֆրանսիա), Յուրի Մերզլյակովը (Ռուսաստան) եւ Ռոբերտ Բրադտկեն (ԱՄՆ) առաջիկա շաբաթվա ընթացքում կժամանեն տարածաշրջան: Այդ մասին PanARMENIAN.Net-ին հայտնի է դարձել դիվանագիտական աղբյուրներից:
Միջնորդները հանդիպումներ կանցկացնեն Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարության հետ եւ կքննարկեն հիմնարար սկզբունքների հիման վրա ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը: Առայժմ հայտնի չէ, թե արդյոք համանախագահները կայցելեն Լեռնային Ղարաբաղ:





