AM
29 Հոկտեմբեր 2009 - 16:05 AMT

Էրդողանը կհանդիպի Օբամայի հետ դեկտեմբերի 7-ին

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թաիփ Էրդողանի ԱՄՆ կատարելիք այցի նոր ժամկետն արդեն հայտնի է: Ինչպես հաղորդում է վարչապետի մամլո ծառայությունը, Էրդողանը կհանդիպի ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ դեկտեմբերի 7-ին:

Հանդիպման ժամանակ կքննարկվի հարցերի լայն շրջանակ` իրավիճակն Իրաքում ու Աֆղանստանում, մերձավորարեւելյան կարգավորում եւ իրավիճակը Կովկասում:

Թուրքիայի վարչապետի այցը պետք է կայանար հոկտեմբերի 29-ին, սակայն հետաձգվեց Թուրքական հանրապետության տոնակատարության պատճառով: